California Love

«California Love»
2Pac, Dr. Dre-ի և Ռոջեր Թրաութմանի սինգլը
«All Eyez on Me» ալբոմից
Թողարկված28 դեկտեմբերի 1995
ԺանրՈւեսթ քոսթ հիփ-հոփ
ԵրգահանChris Stainton?, Ջո Քոքեր, Ronnie Hudson?, Mikel Hooks?, Woody Cunningham?, Norman Durham?, Larry Troutman? և Roger Troutman?
Տևողություն4:45 (сингл версия)
6:25 (альбомная версия)
2Pac-ի սինգլների ժամանակագրություն
Temptations (1995) California Love (1995) 2 of Amerikaz Most Wanted (1996)
Dr. Dre-ի սինգլների ժամանակագրություն
Keep Their Heads Ringin' (1995) California Love (1995) No Diggity (1996)

«California Love», Թուփաք Շակուրի All Eyez on Me ալբոմի առաջին սինգլը, որը ձայնագրվել է Dr. Dre-ի և Roger Troutman-ի հետ համատեղ։ Սինգլը ձայնագրվել է ի նշանավորումն բանտից Թուփաէի վերադարձի, որտեղ նա եղել է մեկ տարի։ «How Do U Want It» երգի հետ միասին սինգլը երկու շաբաթ շարունակ գլավորել է Billboard Hot 100 հիթ-շքերթը, ինչի հետևանքով առաջադրվել է մի քանի «Գրեմմի» մրցանակների, ինչպիսիք են «Լավագույն սոլո ռեփ-կատարում» և «Լավագույն ռեփ-կատարում դուետով կամ խմբով»։

Երգի օրիգինալ տարբերակը ներառվել է Greatest Hits ալբոմում, բայց իրականում ոչնչով չի տարբերվում ռեմաստերից։ «California Love»-ը Թուփաքի միակ երգն է, որը ներառվել է «Rolling Stone» ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցուցակում։

«California Love»-ը երկու երգերից մեկն է, որի պրոդյուսերը եղել է Dr. Dre-ը․ երկրորդը «Can’t C Me» երգն է, որն ի սկզբանե նախատեսվում էր թողարկել 1993-1994 թվականներին Dr. Dre & Ice Cube չթողարկված «Helta Skelta» ալբոմում, և Շուգ Նայթի կողմից տրվել է Թուփաքին։


From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Tubidy